Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց տնտեսվարողների հարկային գերավճարները՝ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդների գները։
Ըստ այդմ՝ մինչև 5 մլն գերավճարները կվերադարձվեն առանց ստուգումների։ 5-40 մլն դրամները կվերադարձվեն պարզեցված ընթացակարգով։ Դրանից մեծ գումարները կլինեն ստուգումների միջոցով։ Այս ամենը կվերաբերի մոտ 9000 տնտեսվարողի։
Կարգավորումն իրականացնելու համար կպահանջվի մոտ 56 միլիարդ դրամ: