Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծով առաջարկվում է իրականացնել ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ: Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից: Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով: Ծխախոտային արտադրանքի գովազդի, հովանավորման և խրախուսման արգելք: Նախագծով առաջարկվում է նաև ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում: |