ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բոլթոնը շատ մեծ սխալներ է թույլ տվել. Թրամփ
14:15, 12.09.2019 | mamul.am
4925 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ աշխատանքից ազատված իր խորհրդական Ջոն Բոլթոնը մեծ սխալներ է թույլ տվել և Սպիտակ տան կարևոր օղակներում աշխատակիցների հետ ընդհանուր լեզու չի գտել, հայտնում է ТАСС-ը:

«Ես, իրոք, շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Բոլթոնի հետ, բայց նա չի գտել ընդհանուր լեզու ադմինիստրացիայի աշխատակիցների հետ, ում ես շատ կարևոր եմ համարում»,-շեշտել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև քննադատել է Բոլթոնի համեմատությունը Հյուսիսային Կորեայում ջանքերի և լիբիական մոդելի միջև, որը զայրացրել է նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին նախորդ տարվա գագաթնաժողովից առաջ: Թրամփը նաև մատնանշել է Բոլթոնի հետ տարաձայնությունները Վենեսուելայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ես համաձայն չէի Բոլթոնի հետ Վենեսուելայի հարցում նրա դիրքորոշման հետ: Կարծում եմ, որ նա անընդունելի դիրքորոշում է որդեգրել, և ես հավատում եմ, որ ես ճիշտ էի»,-հավելել է ԱՄՆ առաջնորդը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր