Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.26, EUR 522.98, RUB 7.44, GBP 592.56
+14 °C, +8 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Կառավարությունը մաքսատուրքից ազատեց մի քանի ընկերության
13:40, 12.09.2019

Գործադիրն այսօր բավարարեց մի շարք ընկերութնների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Այսպիսով՝ արտոնություն է տրվել «Իրինա Կոչոյան» ԱՁ-ին:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 581 մլն 975 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 49 մլն 536 հազար դրամ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 80 մլն դրամի ներդրում, նոր սարքավորումների և մոտ 581 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար:

Արդյունքում կստեղծվի15-20 նոր աշխատատեղ` 70.000-80.000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստացավ նաև «Անիպլաստ» ՍՊԸ-ն:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 619 մլն 240 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 46 մլն 595 հազար դրամ:

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1 մլրդ 390 մլն 216 հազար դրամի ներդրում:

Նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

«Արիկո-Գոռ» ՓԲԸ-ն կառավարության կողմից ևս ստացավ արտոնություն:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 260 մլն 368 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն 18 հազար դրամ:
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 457 մլն 161 հազար դրամի ներդրում, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-9 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։

Գործադիրն արտոնություն տվեց նաև «Արմփաուեր» ՓԲԸ-ին:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 124 մլրդ դրամի չափով ներդրում՝ արդի սարքավորումների ձեռք բերելու համար։

Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 704 նոր աշխատատեղ` 256.4 հազ․դրամ միջին աշխատավարձով (կառուցման շրջանում) և 106 աշխատատեղ` 545․4 հազ․ դրամ միջին աշխատավարձով

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր