ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մելքումյանը գլխավորում է «Fall Chess Classic»-ի մրցաշարային աղյուսակը
14:10, 12.09.2019 | mamul.am
2610 | 0

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած «Fall Chess Classic» մրցաշարում տեղի ունեցավ 2-րդ տուրը: A մրցաշարում հանդես եկող Հրանտ Մելքումյանն իր պարտիան ավարտեց հաշտությամբ: 2-րդ տուրից հետո Հրանտ Մելքումյանը վաստակել է 1.5 միավոր և երկու այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

B մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Ավետիք Գրիգորյանը և Մանուէլ Պետրոսյանը մրցում էին միմյանց դեմ: Պարտիայում ուժեղ գտնվեց Գրիգորյանը: Արամ Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Աման Համբլտոնի նկատմամբ:

2-րդ տուրից հետո B մրցաշարի աղյուսակը 2 միավորով գլխավորում է Եվգենի Շտեմբուլյակը: Արամ Հակոբյանը վաստակել է 1.5, իսկ Ավետիք Գրիգորյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ 1-ական միավոր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր