ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դատարանը չի կարող ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին». Դանիել Իոաննիսյան
14:55, 12.09.2019 | mamul.am
4983 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատարանը միայն վերջնական դատական ակտով (դատավճռով) պետք է գնահատի, թե որքանո՞վ էին մեղադրյալի գործողությունները բխել հանրապետության նախագահի՝ իր կարգավիճակից:

Այլ կերպ ասած, միմիայն դատաքննությունից հետո դատարանը կարող է գնահատել, թե արդյոք կիրառելի է նախագահի գործառույթային անձեռնմխելիությունը:

Սա վճռաբեկ դատարանի՝ անցյալ տարի կայացրած որոշմամբ որդեգրած մոտեցումն է, որի «գլխի վրայով» առաջին ատյանի դատարանը չի կարող «թռնել»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր