ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու հնարավորության մասին
16:50, 12.09.2019 | mamul.am
4275 | 0

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իսրայելական 13-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները, ամենայն հավանականությամբ, Գազայի հատվածում լայնամասշտաբ գործողություններ են իրականացնելու, սակայն միաժամանակ հորդորել է չշտապեցնել իրադարձությունները:
«Թվում է, թե մենք այլ ելք չունենք, քան լայնամասշտաբ գործողություններ սկսելը Գազայի հատվածում», հայտարարել է Նեթանյահուն՝ նախքան Սոչի մեկնելը:

Սակայն նա նաև նշել է, որ ակնկալում է «Համաս» շարժման դիրքերը թուլացնելու հնարավորությունը:

Նախօրեին իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, երբ հրթիռներ են արձակվել Գազայի հատվածից դեպի Իսրայել:

Ըստ իսրայելցի զինվորականների՝ Գազայի հատվածից հրթիռակոծման գոտում են գտնվել գրեթե կես միլիոն մարդ, այդ թվում՝ Նեթանյահուն, ով ստիպված է եղել լքել ամբիոնն իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նեթանյահուն չի տուժել, և մի քանի րոպե անց շարունակել է իր ելույթը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր