Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.22, EUR 526.22, RUB 7.39, GBP 593.51
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Նորք-Մարաշ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
17:20, 12.09.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Մանուկյանին:
Շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարին կատարված աշխատանքի համար՝ քաղաքապետը նկատել է. «Պարոն Մկրտչյանը դարձել էր մեր թիմի լիարժեք անդամը, բայց որոշում կայացրեց իր հետագա գործունեությունը շարունակել այլ ոլորտում: Շատ կարևոր է գնահատել անցած ճանապարհն ու արված աշխատանքը, որովհետև միայն այդպես կարող ես ստեղծել նորը: Այսօր վարչական շրջանում կան դեռևս շատ անելիքներ, որոնք, վստահ եմ, կկարողանանք միասին իրագործել»:
Քաղաքապետը հավելել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը Նորք-Մարաշի բնակիչ է և քաջատեղյակ է առկա խնդիրներին: Բացի այդ, մասնավոր սեկտորում նրա աշխատանքի մեծ ճանապարհն ու փորձը դրականորեն կանդրադառնան համայնքի զարգացման գործին:
«Համայնքային աշխատանքը ամենածանր և դժվար գործերից է: Վստահ եմ՝ գիտակցում եք պատասխանատվության չափը: Այստեղ գործ ունենք բնակիչների ամենօրյա խնդիրների հետ, որոնք պահանջում են արագ և կոնկրետ քայլեր ու լուծումներ»,- շեշտել է Հայկ Մարությանը:
Քաղաքապետն աշխատակազմի հետ զրուցել է նաև մի շարք ոլորտներում առկա խնդիրներից, մասնավորապես աղբահանության կազմակերպումից, ներկայացրել վիճակն ու խոսել քաղաքապետարանի ձեռնարկած քայլերի մասին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր