ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել. Սասուն Միքայելյանի և Ծառուկյանի հարաբերությունները ջերմանում են. «Իրատես»
09:10, 13.09.2019 | mamul.am
4666 | 0

«Ասում են, թե «Իմ քայլի» բոլոր պատգամավորների նկատմամբ մեծ «վերբովկանների դարաշրջան» է սկսվել՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի կողմից:

Հիմնականում ակտիվ են ԲՀԿ-ականները. արդեն իսկ կան պատգամավորներ, որոնք պատրաստ են հանուն ԲՀԿ-ի լքելու «ֆրակցիան», իսկ «Իմ քայլի» ակունքներում գտնվող, վարչության անդամ չդարձած Սասուն Միքայելյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն օր օրի ավելի են ջերմանում:

Ի դեպ, փորձ է արվում հակառակ գործընթացն էլ իրականացնելու ԲՀԿ-ի նկատմամբ, շոշափվում են Վարդան Ղուկասյանի ու էլի մի քանիսի անունները: «Իմ քայլում», ասում են՝ ի սկզբանե մոտ 25-ականներ են դրված եղել «նախկինների» կողմից, որոնք անհրաժեշտության դեպքում «կպայթեն»` պայթեցնելով իրենց հետ իշխանական ֆրակցիան, ուր շատերն էլ, հասկանալով, որ նավը խորտակվում է, ինքնակամ են ներկայանում նոր իրավիճակն ու նոր խաղը մոդերացնողներին ու «կամավոր» գրվում։

Անուններ դեռ չենք հրապարակում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր