ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Սիրիայում պատերազմի ավարտի մասին: Այս մասին նա հայտնել է Труд ռուսական թերթին տված հարցազրույցում:
«Սիրիայում պատերազմը իսկապես ավարտվեց: Երկիրը հետզհետե վերադառնում է նորմալ, խաղաղ կյանքի»,-ասել է Լավրովը:
Լավրովը նաև նշել է, որ Սիրիայում կան «լարվածության թեժ կետեր»: Սա վերաբերում է Սիրիայի կառավարության կողմից չվերահսկվող տարածքներին՝ Իդլիբ նահանգին և Եփրատ գետի արևելյան ափին:
Լավրովը կարծում է, որ այժմ Սիրիայում առաջնային խնդիրներն են մարդասիրական օգնության ցուցաբերումը և քաղաքական գործընթացին աջակցելը՝ ճգնաժամը հաղթահարելու համար: