ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հովեր» երգչախումբը հանդես կգա կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 90-ամյակին նվիրված համերգներով
02:20, 15.09.2019 | mamul.am
2135 | 0

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա կոմպոզիտոր Գեղունի Չթչյանի 90-ամյակին նվիրված համերգներով: Համերգները կկայանան Վանաձորում և Գյումրիում:

Խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 18:00 Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում և սեպտեմբերի 18-ին, ժամը 16:00 Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Հովեր» երգչախումբը կներկայացնի Գեղունի Չթչյանի ստեղծագործությունները: Մասնավորապես՝ համերգներին կհնչեն կոմպոզիտորի «Աղոթքներ», «Բեթղեհեմի աստղը», «Փառք քեզ, Տեր», «Մթնաձորում», «Ու՞ր ես թռչում» գործերը: Կհնչեն նաև կոմիտասյան խմբերգեր:

Համերգներն անցկացվում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Նշենք, որ կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը ծնվել է 1929թ. Գյումրիում: 1953-ից եղել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանի հիմնադիր-ղեկավարը: 1971թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1990-ից` պրոֆեսոր): Տարբեր ժանրերի ստեղծագործությունների հեղինակ է: Հայ երաժշտական արվեստը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Լեհաստանում, Բուլղարիայում: Ունեցել է հեղինակային կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունների համերգներ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս:

1980 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր