ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պետք է հասնենք մեր երկրում հեպատիտ «Ց»-ի վերացման». Արսեն Թորոսյան
21:00, 13.09.2019 | mamul.am
3423 | 0

Այսօր հանդիպեցի Հայաստան-Արցախ հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ, ով տեղեկացրեց, որ հիմնադրամը պատրաստվում է մեզ տրամադրել հակավիրուսային դեղեր` հեպատիտ «Ց» հիվանդությամբ շուրջ 700 հոգու բուժման համար:

Նշված դեղերը հատկացվելու են հիվանդության առաջին «Բ» գենոտիպ ունեցողների բուժման համար` լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա: Քաղաքացիների բուժման մշտադիտարկումը կիրականացվի մասնագետների կողմից՝ միջազգային ուղեցույցներին համապատասխան ձևով: Բուժման սկզբի մասին հավելյալ կտեղեկացնենք։

Նաև երեկվա կառավարության նիստին ընդունվեց մի որոշում, որ մեզ հնարավորություն է տալու կենտրոնական գնումներով ձեռք բերել հեպատիտ «Ց» բուժման դեղեր մեր ազգային ծրագրի շրջանակներում և պետական պատվերով իրականացնել այդ հիվանդության բուժում՝ հասնելով դրա վերացման մեր երկրում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր