ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ինչ նամակ է ուղարկել զինվորական դատախազի տեղակալը Արթուր Դավթյանին. նոր բացահայտում. «Ժողովուրդ»
10:25, 14.09.2019 | mamul.am
5816 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ, ներկայումս ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագ Մուրադյանի նամակը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանն ու անձամբ դատախազ Արթուր Դավթյանին: Վահագն Մուրադյանը ներկայացնում է, թե ինչ է կատարվում և, ըստ էության, իր այս նամակով փորձում է համակարգում առկա իրավիճակը վեր հանել: Նամակում, օրինակ, ասվում է.

«Պարոն Ա.Դավթյանը, իմ նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից ելնելով, նույնիսկ մի կողմ է դրել դատախազության շահը և ցանկանում է վերացնել Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունը, որ հանկարծ դատական կարգով իմ իրավունքները վերականգնելու դեպքում չկարողանամ զբաղեցնել նույն վարչության ղեկավարի պաշտոնը:

Այդ ամենից ակնհայտ է, որ պարոն Ա. Դավթյանն իր պաշտոնեական լիազորությունները չարաշահում է իմ նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր