ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ձողից կախված տղամարդու դի է հայտնաբերվել
11:00, 14.09.2019 | mamul.am
4577 | 0

Սեպտեմբերի 14-ին, ժամը 07:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող թիվ 103 մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ձողից կախված Գևորգ Բ.-ի (ծնված 1986 թ.) դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր