ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Դիմել ենք դատախազություն՝ կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար». բնապահպաններ
17:10, 14.09.2019 | mamul.am
2335 | 0

«Օրենքով արգելված է հանքարդյունաբերությունն այնտեղ, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բույսեր ու կենդանիներ: Սակայն 2014թ. կառավարությունը կայացրել է, որ մի որոշում, որով որոշվել է Մատնունի ծիրանավոր բույսը տեղափոխել բուսաբանական այգի: Դիմել ենք Գլխավոր դատախազություն՝ այդտեղ կոռուպցիոն ռիսկն ուսումնասիրելու համար»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց բնապահպան Լևոն Գալստյանը:

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն էլ ավելացրեց, որ օրենքով արգելված է հանքարդյունահանությունը նաև այնտեղ, որտեղ կան հանքային ջրի աղբյուրներ, պատմամշակութային օբյեկտներ ու դամբարաններ: Մինչդեռ «Լիդիանի» Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) մեջ նշված է, որ արդեն մի քանի պատմամշակութային օբյեկտ ոչնչացված է:

«Այսինքն՝ օրենսդրական բոլոր արգելքները շրջանցվել են»,-պնդեցին բնապահպանները: Նրանք նշեցին, որ եթե դրական եզրակացություն տալուց հետո ի հայտ են գալիս նոր էկոլոգիական գործոններ, ապա շրջակա միջավայրի նախարարությունն իրավունք ունի ուժը կորցրած ճանաչել նախկինում տրված եզրակացությունը:

Լ. Գալստյանը «Էլարդի» փաստաթղթում հաշվումներ է արել և ստացվել է հետևյալ պատկերը: Այնտեղ «կասկածելի» բառը նշված է 12, «թերի»-ն՝ 59, «սխալ»-ը՝ 60, «մտահոգ»-ը՝ 30, «անվստահելի»-ն 7, «թերություն»-ը՝ 18, «վատ»-ը՝ 11, «անբավարար»-ը՝ 14, «չի կատարվել»-ը՝ 4 անգամ:

«Այսպիսի փաստաթղթի պարագայում հանքավայրի շահագործումը հնարավոր համարելը բոլոր տրամաբանությունից դուրս է»,-ամփոփեց Լևոն Գալստյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր