ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում». Նիկոլ Փաշինյան
16:10, 14.09.2019 | mamul.am
2589 | 0

«Սևանն այսօր մեզ շնորհակալություն է հայտնել: Առավոտվա տվյալով Սևանի մակարդակը ևս մեկ սանտիմետրով բարձրացել է և անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ մենք ունենք 3 սմ-ի բարձրացում, այժմ Սևանա լճի պաշարները ավել են շուրջ 90 միլիոն խորանարդ մետրով և այս առիթով արժե Սևանին ծափահարել»,- Սևանա թերակղզում, ձկան խորովածի փառատոնի ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք, իսկապես, պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և դրա շուրջ»,- շարունակեց վարչապետը:

Նա բոլորին հրավիրեց գալ և մասնակցել փառատոնին, որը շարունակվելու է մինչև 20:00-ն և եզրափակվելու է աննախադեպ հրավառությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր