ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Այս վարքագիծը որևէ կերպ չի կարող նպաստել պայքարի հաղթանակին». Կարպիս Փաշոյան
17:50, 14.09.2019 | mamul.am
3071 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ, այնուամենայնիվ, այդպես էլ ոչ ոք չի հասկանա, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակվելն ու հեգնելը, հատկապես, ինչ օգուտ է տալիս Ամուլսարի պայքարին։
Մարդը եկել, փորձում է բարեկամաբար մի քանի բառ փոխանակել, բայց փոխարենը նրան ո՛չ լսում են և ո՛չ էլ թողնում խոսել, միայն իրենց իմացածն ու չիմացածն են անհավասարակշիռ կերպով առաջ բրդում։ Այս վարքագիծը որևէ կերպ չի կարող նպաստել պայքարի հաղթանակին, ընդհակառակը՝ անհավասակշիռ ու հիստերիկ շարժումները, մարդկանց աղանդավորական տեսանկյունից դիտարկելու մոտեցումները հեղինակազրկում ու արժեզրկում են խնդրի բուն էությունն ու տրամաբանությունը։
Իհարկե, խոսքը բոլոր պայքարողների մասին չէ, այլ՝ կոնկրետ երկու-երեք իռացիոնալ անհատների, որոնք ատում են այն ամենը, ինչ-որ դուրս է իրենց մտահորիզոնի շրջանակներից։
Անկախ ամեն ինչից ես շարունակում եմ հավատարիմ մնալ Ամուլսարի վերաբերյալ իմ դիրքորոշմանը և միևնույն ժամանակ՝ անհամաձայնություն հայտնում Արարատ Միրզոյանի և նրա քաղաքական թիմի դիրքորոշմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր