ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ցինիզմ չէ՞ արդյոք, մարդկանց հանիրավի մեղադրելը». Արսեն Թորոսյան
18:15, 14.09.2019 | mamul.am
3878 | 0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան ստորև հայտարարության։

Իսկ ցինիզմ չէ՞ արդյոք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ:

Իսկ ցինիզմ չէ՞ արդյոք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում:

Ցինիզմ չէ՞ արդյոք, մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Եվ վերջապես ցինիզմ չէ՞ արդյոք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր