ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հայտնաբերվել է թակարդում հայտնված բեզոարյան այծ. որսագողերն առայժմ հայտնաբերված չեն
23:05, 14.09.2019 | mamul.am
4543 | 0

2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության վրա հայտնաբերել է թակարդում հայտնված Բեզոարյան այծ: Այս մասին հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն Բեզոարյան այծին չեն հայտնաբերել, քանի որ Հակոբյանը վիրավոր կենդանուն բաց է թողել վայրի բնություն, հետևաբար՝ կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել։
Տեսչական մարմնի աշխատակիցները, WWF–հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին ողջ գիշեր օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին և այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։ Սակայն, չնայած նախնական պայմանավորվածության, Ս. Հակոբյանը Բեզոարյան այծի թակարդն ընկնելու մասին տեղեկատվությունը և լուսանկարները տեղադրել է համացանցում, այդ իսկ պատճառով որսագողերն առայժմ հայտնաբերված չեն։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բնապահպանական իրավախախտումներ արձանագրելիս անհապաղ կապ հաստատել Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների հետ (հեռախոսահամարների հղումը՝ ստորև), ինքնուրույն ոչինչ չնախաձեռնել, հետևել աշխատակիցների ցուցումներին, ընձեռել հնարավորություն՝ վնասվածքներ ստացած կենդանիներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր