ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ստուգումներ ենք արել. Ամուլսարում ավելի շատ ուրան կա, քան ոսկի». Հայկ Բարսեղյան
19:50, 14.09.2019 | mamul.am
9234 | 1

SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Ամուլսարում ուրան են հայտնաբերել, թորիում և արսեն:

«Մեր հանձնարարությունն այն է եղել, որ կարողանանք առաջին հերթին ստուգել 1952-1954 թթ հետազոտություններն Ամուլսարի տարածքում ուրանի քանակի վերաբերյալ: Մյուս խնդիրն այն է եղել, թե որ մասում է ուրանը: Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստերը, ուրան կա Ամուլսարում ու կա շատ. ավելի շատ ուրան կա, քան ոսկի, սա գիտականորեն ապացուցված է, ոչ թե իմ խոսքերով: Այդ մասին հրապարակվելու է, տեղեկացվելու է նաև ՀՀ վարչապետը: Պարզվեց, որ բացի ուրանից կա թորիում ու արսեն: Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է: Եթե հանքը շահագործվի բոլոր պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի, գիտնականներն են ասում»,- տեսաուղերձում ասել է Հ. Բարսեղյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր