Արդեն հայտնել էինք, որ այսօր «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը Երևանում քայլերթ է նախաձեռնել՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթն ընթանում է «Ամուլսարն՝ առանց հանքի», «Մենք ենք տերը մեր սարի» վանկարկումներով:
Երթին են միացել նաև ջերմուկցիներն ու գնդեվազցիները, ինչպես նաև՝ Ամուլսարի պահակակետերում հերթապահություն իրականացնողները:
Երթն իրականացվում է երեք ուղղություններով՝
- Տիգրան Մեծ փողոցից Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա-Ազատության հրապարակ:
- Բաղրամյան մետրոյի հարակից տարածք-Բաղրամյան փողոց-Ֆրանսիայի հրապարակ-Սայաթ-Նովա փողոց -Ազատության հրապարակ:
- Քաղաքապետարանի հարակից տարածք-Գ.Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ:
Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում: