ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ խաղաղ ակցիաներ են իրականացնելու». ակցիայի մասնակից
20:05, 14.09.2019 | mamul.am
6440 | 0

Մայրաքաղաքում ի պաշտպանություն Ամուլսարի 3 ուղղություններով իրականացվող ակցիայի մասնակիցները հասան Ազատության հրապարակ:

«Հայտարարում ենք, որ պահանջների իրականացման համար մենք ակնկալում ենք կառավարության արձագանքը խելամիտ ժամկետում: Ջերմուկի մեր հայրենակիցները հայտարարել են, որ սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ, դասադուլներ և բողոքի խաղաղ այլ ակցիաներ են իրականացնելու: Հորդորում ենք ձեզ օր առաջ լուծել այս խնդիրը և դրանով իսկ կանխել թե՛ Ջերմուկում, թե՛ Երևանում և թե՛ Հայաստանի այլ հատվածներում սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»,- Ազատության հրապարակից հայտարարեցին ակցիայի մասնակիցները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր