Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.43, EUR 529.69, RUB 7.45, GBP 615.98
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ադրբեջանում կրկին զորավարժություններ են». Կարեն Հովհաննիսյան
03:05, 15.09.2019

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում կրկին զորավարժություններ են, որի անունը կրկին դրել են ուսումնական վարժանքներ:
Սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանը պատրաստվում է անցկացնել լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որին իրենց մասնակցությունը կբերեն տարբեր տեսակի զորքեր՝ սահմանապահ զորքեր, ներքին զորքեր և այլն: Այս զորավարժությունը ղեկավարելու է Ադրբեջանի ռազմական կառույցի ղեկավարը:
Զորավարժության անձնակազմը ավելի քան 10 000 զինծառայող է, ներգրավված է 100 միավոր զրահապատ զինտեխնիկա, 20 միավոր ռազմական թռչող սարքեր, այդ թվում ինքնաթիռներ և ուղղաթիռներ, 120 միավոր հրետանա-հրթիռային տարբեր տրամաչափի կայաններ, հրթիռային համազարկային կայաններ, ականանետեր և այլն:
Զորավարժությունների սցենարում ընդգրկված է դժվար ռելիեֆային, անտառային, գիշերային, ինչպես նաև բարձր ռադոիէլեկտրոնային հաճախականության պայմաններում ռազմական գործողություններ իրականացնելը հրետանու, ռազմական օդուժի համադրմամբ: Նպատակ է դրված, որ այս ամենը հնարավորինս նույնականացվի իրական ռազմական գործողությանը: Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանի ողջ տարածքում, բոլոր այն հրաձագարաններում, որոնց պայմանները թույլատրում են սցենարի իրական պահանջներին»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր