ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ամուլսարի հանքի շահագործումը կարող է հեղափոխությունը մատնել խայտառակության». Գևորգ Գալստյան
01:10, 15.09.2019 | mamul.am
3860 | 2

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի հանքի շահագործումը կարող է հեղափոխությունը մատնել խայտառակության, իսկ ժողովրդին հիասթափության, որը հղի է ցասումով, քանի որ հեղափոխություն իրականացրած ժողովուրդը, բոլոր ժամանակներում, կատարում է համեմատականներ` անցյալի և ներկայի միջև: Ամուլսարի հարցում, իշխանությունների կողմից հանքի շահագործման կամ չշահագործման որոշման կայացումը` մերժված և հեղափոխական իշխանությունների` ժողովրդի պահանջին ցուցաբերվող մոտեցումների համեմատության լրջագույն առիթ է ժողովրդի համար, որի արդյունքները հիմք կծառայեն «Թավշյա Հեղափոխության» վերարժևորման համար:
Թերևս, հարկ է կրկնել ևս մեկ անգամ, որ Ամուլսարի խնդրին պետք է լուծում տրվի համաձայն ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ տրամաբանության:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան-Սասնա Ծռեր հանդիպմանը, հարկ է նկատել, որ այն, այպես ասած` բացահայտումների կամ ինքնաբացահայտումների տեղիք տվեց: Ամենակէականը. բացահայտվեց կամ ընդգծվեց ռևանշիստական գվարդիայի հուսադրող տգիտությունը, և նաև այն, որ ռևանշիստները ո'չ միայն սևազգես և մռայլ են, և ոչ միայն առջևում:

Հ.Գ.
Ռևանշը, հիմնականում, հաջողում է ոչ թե առճակատման մեջ մտած, այլ թիկունքից գործող ռևանշիստների ջանքերի արդյունքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր