Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.43, EUR 529.69, RUB 7.45, GBP 615.98
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ամուլսարում գտնվում է այդ պաշարների 0,1%-ը». Դանիել Իոաննիսյան
14:05, 15.09.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարում, մոտավորապես, ոսկու չափ էլ ուրան կա: Ե՞վ: Ուրանի քանակի մասով. Հայաստանում, տարբեր գնահատականներով, կա մոտ 50.000-ից 100.000 տոննա ուրանի պաշար: Ամուլսարում գտնվում է այդ պաշարների մոտ 0,1%-ը:

Օրինակ` Երևանից ոչ հեռու՝ Արզաքանում (Հրազդան գետի ավազանում) և Զանգեզուրի տարբեր հանքերքում, շատ ավելի շատ ուրան կա, քան Ամուլսարում:

Ամուլսարում սովետի ժամանակ ուրանի հանքը չի բացվել ոչ թե Ջերմուկի «խաթր», այլ ուրանի չափազանց փոքր քանակի պատճառով: Համեմատության համար ասեմ, որ Ռուսաստանում ուրանի ամենափոքր հանքում կա 3500 տոննա ուրան (Ամուլսարից 50 անգամ շատ):

Հանքանյութից ոսկին կամ ածրաթը հանելուց ուրանը մնում է քարերի մեջ: Հանքաքարերից ուրան հանելն այնքան թանկ է, որ Ամուլսարում դա, մեղմ ասած, շահավետ չի լինի (ուրանը ոսկուց 2000 անգամ էժան է): Հետևապես երկրաշարժի, կամ որևէ այլ (անգամ վատագույն) սցենարի դեպքում ուրանը որևէ տեղ չի «հոսի» (քանի որ քարերը չեն հոսում):

Ուրանի վտանգի մասով. բնության մեջ ուրանը, գերակշռապես (99,3%), հանդիպում է 238-րդ իզոտոպով, որի կիսատրոհման պարբությունը 4,5 միլիարդ տարի է և մի քիչ (0,7%) 235-րդ իզոտոպով, որի կիսատրոհման պարբերությունը 800 միլիոն տարի է: Այսինքն՝ այն շատ ավելի պասիվ է տրոհվում (ճառագայթում), քան ատոմակայանում միջուկային վառելիքից առաջացած տարերը:

Ես, իհարկե, չեմ ասի, որ ուրանն օգտակար է մարդու առողջությանը: Բայց այն ինքն իրենով (ոչ ատոմակայանում կամ ատոմային ռումբում) այնքան դանդաղ է տրոհվում, որ մարդիկ հաճախ Ուրանն օգտագործում են ոչ ռադիոակտիվ նպատակներով (անգամ յուղաներկին կամ ապակիներին որոշ երանգներ տալու համար):

Երևանում առանց կատալիզատորների ավտոներից շատ ավելի մեծ վնաս է հասցվում բնակչության առողջությանը, քան կարող է հասցվել Ամուլսարի ուրանից... Կամ, երևի, առհասարակ, Ամուլսարից:

Ես, իհարկե, շատ եմ հարգում Բարսեղյան Հայկին ու մյուսներին, բայց ուրանի հարցը թողեք ֆիզիկոսներին, էլի»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր