ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իմ «վերսիան» Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ». Լևոն Քոչարյան
14:40, 15.09.2019 | mamul.am
14913 | 1

ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը, ով Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահն է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Այս տեսանյութը հերթական ապացույցն է, թե ինչպիսի ստոր կեղծիքների է դիմել իշխանությունն այս ողջ ընթացքում: Նրանց միևնույն է զոհերի հարազատների զգացմունքները և օգտագործում են այդ մարդկանց վիշտն իրենց քաղաքական շահերի համար:
Իսկ իմ «վերսիան» այն է, որ մարտի 1-ին ցուցարարների ղեկավարների հրահանգով դիտավորությամբ սպանվել է ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, որպեսզի ոստիկանությունում առաջանա խուճապ, վախ և նրանք դադարեն իրականացնել իրենց գործառույթները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր