ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Լեհաստանի քաղաքացին արջի հարձակման հետևանքով ձորն է ընկել. մանրամասներ
15:00, 15.09.2019 | mamul.am
10502 | 0

Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացին զոհվել է՝ արջի հարձակման հետևանքով ձորն ընկնելու պատճառով: Վարշավա քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարգարիտա Լ.-ն, ով ահազանգել էր փրկարարներին, հայտնել է, որ ինքն ու իր 33-ամյա նշանածը Արագած լեռան լանջին զբաղվելիս են եղել լեռնագնացությամբ, երբ արջը հարձակվել է իրենց վրա: Երիտասարդը փորձել է պաշտպանել աղջկան ու արջի հետ պայքարի մեջ մտնելով՝ երկուսն էլ ձորն են ընկել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ինչի արդյուքնում պարզ կլինի՝ նա գլխի վնասվածքն ստացել է քարերի հետ բախմա՞ն, թե արջի հասցրած վնասվածքների պատճառով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ մոտ 3500 մ բարձրության վրա ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր