Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն այսօր սփոփիչ գոտեմարտում 4:7 հաշվով պարտվեց կորեացի Ջիյոն Լիին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ |