ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արմեն Մովսիսյանը Փաշինյանին հրավիրում է Լոս Անջելեսի իր տուն
17:30, 15.09.2019 | mamul.am
5941 | 0

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օրից վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նահանգներում, ավելի ստույգ Լոս Անջելեսում է լինելու։ Հասկանալի է՝ խիտ օրացույց կունենա, տարաբնույթ հանդիպումներ, ելույթներ։
Ինչի՞ համար գրեցի էս նախաբանը, թե ազատ ժամանակ կունենաք ու հավես երգահանիս համեստ խրճիթում սրճեինք, գուցե մեկ-մեկ թաս էլ բարի գալուստով։ Որ հրավերքս ճիշտ ընկալվի, ասեմ՝ դուխով բառը չեմ գոռացել, Լոսի ցույցերին չեմ մասնակցել, բայց ի դեմս ՀՀ-ի վարչապետի տեսնում եմ նոր ճանապարհ մեր հայրենիքի համար։ Ի պաշտպանություն հրավերքիս էլ ասեմ, որ իշխանավորի հետ հանդիպելու խասիաթ չունեմ, բայց, այս պարագայում, ուրախ կլինեմ։ Պարտեզում ունեմ մի քանի ավազակ ջրարջեր ու սկյուռեր, բայց քրեական հոդվածի տակ չեն ընկնում, իրենց հասանելիք ավոկադոն են ուտում, գիտեն՝ չպիտի խանգարեն, ես էլ սելֆիով խոստանում եմ չհոգնեցնել։ Մի խոսքով, հավես կունենաք համեցեք։

Չբեմականացված հրավերքով՝ Արմեն Մովսիսյան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր