ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Արթուր Ալեքսանյանն ապահովել է օլիմպիական խաղերի ուղեգիր
15:35, 15.09.2019 | mamul.am
5993 | 0

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Աբդուլահ Սարավիին՝ ապահովելով օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հիշեցնենք՝ Ալեքսանյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Գրաբովնիկին։ 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել էր ֆինն Մատի Կուսմանենին, իսկ 1/8 եզրափակչում 4:2 հաշվով՝ թուրք Չենկ Իլդեմին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր