ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից». Ստեփան Դանիելյան
05:30, 16.09.2019 | mamul.am
5949 | 1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փակ Հասարակության նվիրյալները. հասարակական կազմակերպությունները, և Նիկոլը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի, իսկ ինչ խոսացել են, չպետք է հանրայնացնեն։ Հաստատ ռազմական գաղտնիքներ չեն քննարկել։

Դրանից մի շարք հարցեր են առաջանում։

Հարցեր Նիկոլին.

- ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից,

- ո՞ւր մնաց ուղիղ ժողովրդավարությունը,

- հանրային վերահսկողության սկզբունքն արդեն լուծարվե՞լ է։

Հարց ՀԿ-ներին.

- ինչո՞ւ էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնն անում։ Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում ու պողոսներից ցանկանում եք վեր լինել, թե՞ ինտելեկտուալ էլիտա եք ձեզ զգում։

Հարց հպարտ քաղաքացիներին.

- ո՞ւր կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզանից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում, ձեզ դնելով մտավոր հետամնացների տեղ, որոնց չի կարելի հանրային խնդիրներ վստահել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր