ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18:10, 15.09.2019 | mamul.am
3667 | 0

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Երրորդ տեղի համար պայքարում նա 7։4 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ։ Մինչև այս, Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։ Հիշեցնենք, որ վաղը պայքարի դուրս կգան 60 և 77 կգ քաշային ըմբիշները, իսկ երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր