ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ»․ Մխիթար Հայրապետյան
22:35, 15.09.2019 | mamul.am
8701 | 0

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր հայտարարել էր, որ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում վնասվածք է ստացել․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումն Արթուրը կկայացնի վաղն առավոտյան՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։

Իմ և ձեր անունից Ճերմակ արջին հայտնեցի, որ մեզ համար, առաջին հերթին, կարևոր է նրա առողջությունը, բացի այդ, Արթուրն արդեն վաղուց հերոսացել է մեզ համար՝ անկախ այն բանից, կգոտեմարտի վաղը, թե ոչ։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ առջևում oլիմպիական խաղերն են։

Արթո՛ւր ջան, մենք քեզ հետ ենք, դո՛ւխով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր