ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԶԼՄ-ները հայտնել են Ռուսաստանի և Բելառուսի «միավորման» մասին
14:50, 16.09.2019 | mamul.am
6708 | 0

Երկու տարի անց Ռուսաստանը կկլանի Բելառուսը, հայտնում է Коммерсант-ը: Սեպտեմբերի 6-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը նախաձեռնել են «Միավորված պետությունների ստեղծման մասին համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու մասին գործողությունների ծրագրի» նախագիծը: Փաստաթղթի տեքստը հայտնվել է Коммерсант-ի խմբագրությունում: Փաստաթղթի գոյությունը հաստատել է ՌԴ կառավարության ապարատում գտնվող աղբյուրը:

«Սա բավականին ռադիկալ նախագիծ է: Ռուսաստանի տնտեսության կողմից Բելառուսի տնտեսության կլանումը՝ կառավարման մակարդակով»,- նշում է Коммерсант-ը:
Ի թիվս այլ բաների, փաստաթուղթը ենթադրում է, որ 2021 թվականին կընդունվի մեկ ընդհանուր հարկային օրենսգիրք, միավորվելու են մաքսային ծառայությունները և էներգետիկ քաղաքականությունը (կստեղծվի միասնական կարգավորիչ համակարգ):
Արդյունաբերական և մակրոտնտեսական քաղաքականությունները, վառելիքի և էներգետիկայի ոլորտը պետք է ներդաշնակեցվեն, արժութային վերահսկողությունը պետք է համախմբվի, վճարային համակարգերը պետք է միավորվեն, պետք է համախմբվեն հակադարձող պատժամիջոցների ներդրման և հանրային գնումների մատչելիության սկզբունքները, ներդրումների պաշտպանության ռեժիմը պետք է լինի մասամբ միասնական, Կենտրոնական բանկը և Ազգային բանկը պետք է աշխատեն բանկային և ֆինանսական վերահսկողության նույն սկզբունքով, էկոնոմիկայի նախարարությունների աշխատանքը պետք է համատեղել արդյունաբերության կարգավորման հետ։ Աշխատանքի շուկայի և սոցիալական պաշտպանության քաղաքականությունը պետք է համաձայնեցվի 2022 թվականի հունվարին:
«Իրականում տնտեսությունների մակարդակում մենք խոսում ենք դաշնային պետություն ստեղծելու մասին»,-նշում է պարբերականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր