ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Հերթական այլանդակությունը Վանաձոր քաղաքում». Արմեն Եղիազարյան
09:30, 17.09.2019 | mamul.am
6051 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերթական այլանդակությունը Վանաձոր քաղաքում. պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում գտնվող («Էվոկա» և ՎՏԲ բանկերի հարևանությամբ) երթուղային կանգառի տեղահանման փաստի վրա:

Ստացվում է` կանգառի համար նախատեսված տեղում, որտեղ մեքենաների կանգառի համար առկա է հատուկ գրպանիկ, որպեսզի կայանած ավտոբուսները կամ երթուղայինները չխոչընդոտեն երթևեկությանը, տեղափոխել են այլ վայր:

Իսկ նոր նախատեսված կանգառում՝ մայթում, տեղադրել են հսկայական տնակ, որը խոչընդոտում է հետիոտների տեղաշարժը:

Այս կամայական անօրինությունների պատասխանատուն Վանաձորի քաղաքապետն է՝ իր աշխատակազմով: Պահանջում եմ անհապաղ կանգառը տեղափոխել նախկին վայր, ինչպես նաև հանել այդ հսկայական տնակը:

Հ.Գ. Այս անօրինություններին ակնկալում եմ նաև Լոռու մարզպետի արձագանքը, քանզի ավելի օրհասական է կանխել նոր ապօրինությունները և հետո հետամուտ լինել նախկին անօրինականությունների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր