ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերթական այլանդակությունը Վանաձոր քաղաքում. պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցում գտնվող («Էվոկա» և ՎՏԲ բանկերի հարևանությամբ) երթուղային կանգառի տեղահանման փաստի վրա: Ստացվում է` կանգառի համար նախատեսված տեղում, որտեղ մեքենաների կանգառի համար առկա է հատուկ գրպանիկ, որպեսզի կայանած ավտոբուսները կամ երթուղայինները չխոչընդոտեն երթևեկությանը, տեղափոխել են այլ վայր: Իսկ նոր նախատեսված կանգառում՝ մայթում, տեղադրել են հսկայական տնակ, որը խոչընդոտում է հետիոտների տեղաշարժը: Այս կամայական անօրինությունների պատասխանատուն Վանաձորի քաղաքապետն է՝ իր աշխատակազմով: Պահանջում եմ անհապաղ կանգառը տեղափոխել նախկին վայր, ինչպես նաև հանել այդ հսկայական տնակը: Հ.Գ. Այս անօրինություններին ակնկալում եմ նաև Լոռու մարզպետի արձագանքը, քանզի ավելի օրհասական է կանխել նոր ապօրինությունները և հետո հետամուտ լինել նախկին անօրինականությունների»: |