Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+9 °C, +10 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» ցուցահանդեսի մրցանակակիրները
21:45, 16.09.2019

Սեպտեմբերի 7-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի բացման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեցին միջազգային ժյուրիի 2-օրյա բուռն աշխատանքները։ Արդյունքում հայտնի դարձան երևանյան Երկրորդ բիենալեի մրցանակակիր արվեստագետները։

Մրցանակակիր արվեստագետներն են`

Գլխավոր մրցանակակիր՝ Հուի Ժանգ (Չինաստան)՝ «Հայացք դեպի լույսը - 2» 2017, ստեղծագործության համար,
Առաջին մրցանակակիր՝ Ռաթանա Սուջարիթ (Թաիլանդ)՝ «Լուսադեմին․ ժամը 02։00» 2017, ստեղծագործության համար,

Երկրորդ մրցանակակիր՝ Քշիշտոֆ Տոմալսկի (Լեհաստան)՝ «Առաջացում VI աստղաֆիզիկոսների համար» 2018, ստեղծագործության համար,

Երրորդ մրցանակակիր՝ Սուպատանավադե Մուանթա (Թաիլանդ)՝ «Գենդերային դերերի խախտում» 2018, ստեղծագործության համար։

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի մրցանակները հեղինակել է քանդակագործ Էդգար Գրիգորյանը։

Ժյուրիի կողմից պատվոգրի արժանացան՝

Թինգթինգ Չենը (Չինաստան)

Թրեյսի Թեմփլթոնը (ԱՄՆ)

Սադեհ Գոլրիզը (Իրան)

Ժիան Սիվեի Ժիանը (Չինաստան)

Թոմաս Քուսինգը (Էստոնիա)

Օլիվեր Պիլիչը (Լեհաստան)

Վաի Վոնգը (Հոնգ Կոնգ)

Աքավատ Դեետոն (Թաիլանդ)

Բրենդի Գրոգանը (ԱՄՆ)

Մերի Անդրեասյանը (Հայաստան)

Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ի սահմանած մրցանակներից զատ միջազգային ժյուրին դոկ․ պրոֆ․ պարոն Մատեուշ Օտրեբայի նախագահությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սահմանված հատուկ մրցանակը միաձայն շնորհեց հայ արվեստագետ Արման Վահանյանին՝ Հայաստանի Հանրապետությունում գեղարվեստական տպագրության ավանդույթների պահպանման, զարգացման, միջազգայնացման և գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կայացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Մրցանակը շնորհեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։ Հատուկ մրցանակ էր առանձնացրել նաև Ռուսական գիտամշակութային կենտրոնը։ Այն տրվեց Սվետլանա Րյաբովային (Ռուսաստան)՝ Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալ, Երևան 2019-ին մասնակցության համար։

Մրցանակը հանձնեց Ռուսական գիտամշակութային կենտրոնի գործադիր տնօրեն Անդրանիկ Արզումանյանը։ Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը բաց է մինչև սույն թվականի նոյմեմբերի 7-ը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր