Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան շուկայում նավթամթերքի հնարավոր պակասորդից խուսափելու համար թույլատրել է նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը: Այս մասին Թրամփը գրել է Twitter միկրոբլոգի իր էջում: Այս քայլին ԱՄՆ-ը գնում է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո՝ նավթի շուկայում ստեղծված իրավիճակը կայունացնելու համար: «Սաուդյան Արաբիայի վրա հարձակման հետևանքով, որը կարող է ազդել նավթի գների վրա, ես լիազորել եմ նավթի ռազմավարական պահուստից բաց թողնել, անհրաժեշտության դեպքում, այն չափաքանակով, որը թույլ կտա շուկան պահել մատակարարված»,- գրել է Թրամփը։ |