ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամի դեմ
00:35, 17.09.2019 | mamul.am
3888 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն, ում լիազորությունները կասեցված են, դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ:

Հայցվորը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը, որը հրապարակվել է կայքերից մեկում:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Խնդրո առարկա դարձած հարցազրույցում Մելիքջանյանը մասնավորապես հետևյալ հայտարարություն էր արել. «Առանց փաստական հանգամանքներին ծանոթանալու փաստաբանները ստորագրահավաքներ են կազմակերպում, հավաքվում են, պաշտպանում են Դավիթ Գրիգորյանին: Ո՞ւմից են պաշտպանում: Դավիթ Գրիգորյանի գործոնը դնենք մի կողմ. ի՞նչ է նշանակում՝ անձը, դատավորը առանց կողմերին ծանուցելու դատական նիստ է նշանակում ու այդ դատական նիստի օրը, ինքը և իր դատական նիստերի քարտուղարը՝ զբաղված իրենց ընտանեկան հոգսերով, կամ չգիտեմ՝ որևէ սրճարանում նստած զովացուցիչ ըմպելիք են խմում՝ հետագայում այդ դատական նիստի արձանագրությունը կեղծելով, ստորագրում և մտցնում են դատական գործերի մե՞ջ: Ու դա համարում են նորմա՞լ: Այսինքն պաշտոնական փաստաթղթում դատավորի կողմից պաշտոնական կեղծիք կատարելը կարելի է մեկնաբանել, որ տարածված է դատական համակարգում և դա նորմա՞լ է: Ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ կողմից այդ որոշման տակ ստորագրելու հանգամանքին: Գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, որ եթե դատավարը՝ պաշտոնական փաստաթղթում պետք է պաշտոնական կեղծիք կատարի ու դրա առնչությամբ հիմնավոր կասկածներ առկա լինեն ԲԴԽ-ի մոտ, ապա ԲԴԽ-ն միանշանակ պետք է բավարարի այդ միջնորդությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր