Ռուսական «Քոմեդի քլաբ» հումորային հեռուստաշոուի երգիծաբաններ Գարիկ Խարլամովն ու Մարինա Կրավեցը նմանակել են ռուսական լրատվամիջոցների աշխատանքը՝ ցույց տալով, թե հեռուստատեսությունն ինչպիսի կեղծ ու շիծու լուրեր է մատուցում ունկնդիրներին: Նրանց տեսանյութի հերոսը ուղիղ եթեր է մտել Սիբիրի այրվող անտառներից ու վստահեցնում է, որ ամեն ինչ վերահսկվում է, «շատ շատ մի ծառ է վառվում», տիրեզերքից երևացող ծուխը կապված է խորովածի սեզոնի բացման հետ, խուճապի ենթարկվել պետք չէ: Անգամ երբ պաշտոնյայի բաճկոնն է բռնկվում, նա ծխախեղդ լինելով շարունակում է վստահեցնել, թե ոչ մի լուրջ հրդեհ էլ չկա, մոլորակի թոքերը ապահով ձեռքերում են, ամեն ինչ վերահսկվում է: Հավելենք, որ միայն օգոստոսի սկզբի տվյալներով Սիբիրում և Ծայր Արևելքում բռնկված հրդեհների ընդհանուր մակերեսը կազմել է 2,4 միլիոն հեկտար: Մանրապատումը դիտեք 18:20-րդ րոպեից: |