ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ապրիլյան քառօրյայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով կհրավիրվի Յուրի Խաչատուրովը. «Ժողովուրդ»
09:15, 17.09.2019 | mamul.am
2732 | 0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր պատասխանատուներից Յուրի Խաչատուրովին:

Հակառակորդի հնարավոր հարձակման մասին 2016-ի ապրիլին հայկական կողմը տեղյակ եղե՞լ է, թե անակնկալ հարձակում է եղել և միանգամից անցել են պաշտպանության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կոնկրետ հարցմանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված ՊՆ աշխատակիցները դռնփակ նիստի ժամանակ պատասխանել են, թե ամեն ինչ արվել է օրենքով: Ասել է թե՝ առայժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրված անձինք որևէ աղմկալի խախտման մասին հանձնաժողովին չեն հայտնել:

Ի դեպ, նկատենք, որ հանձնաժողովն արդեն 4 ամիս է, ինչ ուսումնասիրություն է սկսել, և մինչեւ օրս ՊՆ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որեւէ մեկին չեն կանչել հանձնաժողով»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր