ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Արթուր Վանեցյանի մայրը նույնպես կազատվի աշխատանքից. «Ժամանակ»
09:20, 17.09.2019 | mamul.am
5077 | 0

«Առաջիկայում աշխատանքից կազատվի ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանը, ով այս պահին զբաղեցնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնը:

Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի նամակների բաժնի պետը՝ 1998-2002, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը` 2011-2018, իսկ 2018թ. հունիսի 27-ին նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և կադրերի կառավարման վարչության պետ և ազատվել էր 2019թ. ապրիլի 2-ին՝ վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր