ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Վանեցյանի հրաժարականի տեքստն անթույլատրելի էր». Սոսի Թաթիկյան
10:25, 17.09.2019 | mamul.am
8351 | 0

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանեցյանի հրաժարականի տեքստն անթույլատրելի էր անվտանգության ծառայության ղեկավարի և բարձրաստիճան սպայի համար: Սա ասում եմ որպես անվտանգության ինստիտուտների բարեփոխումների բազմամյա մասնագետ:

Անվտանգության ուժերն ու ծառայությունները չպետք է քաղաքականացվեն: Դրա փոխարեն, նրանք պետք է գտնվեն քաղաքական պատասխանատվության և քաղաքացիական վերահսկողության ներքո: Այդ վերահսկողության համար կան միջազգային լավագույն պրակտիկա համարվող գործիքակազմեր, որոնց հետևելն էլ լավագույն լուծումը կլինի այսպիսի իրավիճակներից հետագայում խուսափելու համար:

Այս թեմայով կարող եմ շատ երկար գրել, սակայն կսահմանափակվեմ այսքանով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր