ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդը տեղում մահացել է
11:00, 17.09.2019 | mamul.am
3911 | 0

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած BMW X5 մակնիշի 51 QD 111 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում և կողաշրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին գյուղացիները, ԱԻՆ փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս:

Հարվածի հետևանքով ավտոմեքենայի 2 անվահեծանները կոտրվել են, իսկ ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր