ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չէ, բայց դա չի խանգարում ինձ ասել ճշմարտությունը». Գևորգ Պետրոսյան
11:45, 17.09.2019 | mamul.am
4318 | 0

Օրերս հայտարարվեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել: Այս հարցով երեկ խմբակցությունը նիստ էր գումարել:

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հայտարարեցին, որ իրենք նույնպես այս հարցով ունեցել են քննարկումներ և մինչև այժմ էլ դրանք շարունակվում են:

«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չէ, բայց դա չի խանգարում ինձ ասել ճշմարտությունը. ՀՀ Սահմանադրական դատարանի մասին սահամանադրական օրենքի համաձայն՝ սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որ ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա նաև նշեց, որ ԲՀԿ-ն նմանատիպ նախաձեռնություններին չի միանում. «Որովհետև պիտի լինի կոնկրետ հիմք, որոնք նշված են ՍԴ մասին օրենքում: Մենք քանի դեռ չենք տեսել գրավոր տեքստ, կոնկրետ նյութ չենք տեսել, լուրջ չի լինի, որ դրա վերաբերյալ դատողություններ անենք»,-պարզաբանեց Պետրոսյանը՝ խուսափելով հայտնել իրենց խմբակցության դիրքորոշումն այս հարցով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր