ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Եթե այդ պաշտոնները քաղաքական չլինեին, ապա հիմա մեր ոստիկանապետը Վովա Գասպարյանը կլիներ». Է. Մարուքյան
15:10, 17.09.2019 | mamul.am
3923 | 0

«ԱԱԾ և Ոստիկանության օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծը լուսաբանել են, թե մենք բերել ենք մի նախագիծ, ըստ որի, ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ պետ, մինչդեռ ԱԱԾ պետ ու Ոստիկանության ղեկավար կարող են նշանակվել պատգամավորի չափանիշներին համապատասխան անձինք։ ՀՀ ամենակարևոր պաշտոնը Գործադիր մարմնի ղեկավարն է, և վարչապետ կարող է նշանակվել պատգամավորի չափանիշներին համապատասխան»,- սեպտեմբերի 17-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա դրանում ԱԺ հակաքարոզչության տարր է տեսնում։ Պատգամավորը պնդեց, որ իրենք շարունակելու են պայքարել սուպերվարչապետական համակարգի դեմ, և շարունակում են պնդել, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է հաշվետու լինեն ԱԺ-ին։

«Հետևողական կերպով շարունակելու ենք ներկայացնել նախագծեր՝ այդ համակարգը վերափոխելու, ավելի ժողովրդավար համակարգ ստեղծելու համար։ Եթե այդ պաշտոնները քաղաքական չլինեին, ապա հիմա մեր ոստիկանապետը Վովա Գասպարյանը կլիներ։ Նախկինում Սերժ Սարգսյանը Կուտոյանին դրեց դատախազի տեղակալ, հետո տարավ ԱԱԾ պետ, որ պահանջն ապահովի»,- ընդգծեց Է. Մարուքյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր