ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գաղտնազերծված զեկույցներ է հրապարակել
16:40, 17.09.2019 | mamul.am
7583 | 0

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) թվիթերյան էջում հրապարակել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) գաղտնազերծված զեկույցները: 1988 թվականի օգոստոսին «Անհանգստությունը Կովկասում և ազգայնականության սպառնալիքը» վերնագրով փաստաթղթում խոսվում է Լեռնային Ղարաբաղում ազգամիջյան հակամարտության ակունքների մասին:

«1920-ականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոնը` Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու որոշումը հայերի մշտական, բայց խլացված հիասթափության աղբյուրն էր»,-ասված է փաստաթղթում: Դրանում նշված է նաև, որ Ադրբեջանի երիտասարդ տարիքի բնակչության արագ աճը հանգեցրել է նրան, որ հանրապետությունն ի վիճակի չէ նրանց պատշաճ կրթությամբ, աշխատանքով ապահովել, լուծել բնակարանային խնդիրները: Արդյունքում՝ ադրբեջանցիների դժգոհությունն արտահայտվում էր հայերի վրա հարձակումների տեսքով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր