ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
16:50, 17.09.2019 | mamul.am
2686 | 0

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։9 հաշվով պարտվեց Իրանը ներկայացնող մարզիկին։

Հիշեցնենք՝ նա պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ հաղթեց ճապոնացի Շոհեյ Յաբիկուին՝ 4:2 հաշվով: 1/8 եզրափակչում նա 9։0 հաշվով հաղթեց Վենեսուելան ներկայացնող Ուիլեքսիս Ռիվաս Էսպինոզային, իսկ 1/4 եզրափակչում 5:4 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին, իսկ կիսաեզրափակչում 2։5 հաշվով պարտվեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր