ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայտնի է Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու օրը
17:00, 17.09.2019 | mamul.am
7165 | 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատելու մասին փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին, որի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին ժամը 17:00-ին. այս մասին այսօրվա նիստում հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակեց «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Ըստ այդմ՝ դատարանը մերժեց ՍԴ որոշման հիման վրա Քոչարյանին ազատ արձակելու՝ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր