ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
Ֆոտոցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության տոնին «Հավերժի ճամփորդը. Հայաստան»
20:10, 17.09.2019 | mamul.am
2168 | 0

Սեպտեմբերի 20-ին՝ 14:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա գեղարվեստական լուսանկարչության վարպետ Գագիկ Գասպարյանի հեղինակային ցուցահանդեսի բացումը՝ «Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագրով:

Թվային նորարարություններով լեցուն մեր ժամանակաշրջանում անհրաժեշտ է երիտասարդ սերնդին ներկայացնել լուսանկարչական արվեստի՝ արդեն պատմություն դարձած փուլերից մեկը՝ ժապավենային լուսանկարչությունը:

Գագիկ Գասպարյանը կցուցադրի 80-ական թվականները ներկայացնող կոլորիտային լուսանկարչական շարքեր, որոնք տվյալ ժամանակահատվածի մասին պատմող վավերագրական պատկերներ են: Կներկայացվի նաև թվային 9 լուսանկարչական աշխատանք:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 29-ը: Մուտքն ազատ է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր